Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էմմա Աբայդուլլինային՝ ամուսնու՝ Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ցավով տեղեկացա աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, պոետ, դրամատուրգ և մանկավարժ, բոլորի կողմից սիրված Էլդար Ալեքսեի Ռյազանովի մահվան մասին:
Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Էլդար Ռյազանովի՝ սիրված և հայտնի ֆիլմերում արտացոլված բարոյաարժեքային կողմնորոշիչներով, որոնք, տասնամյակներ անց էլ չեն կորցրել իրենց արդիականությունն ու արժեքը:
Արվեստի մեծանուն գործչի վախճանը մեծ կորուստ է համաշխարհային կինեմատոգրաֆիայի համար:
Խնդրում եմ ընդունել իմ խորը ցավակցությունը՝ Ձեզ և Ձեր ընտանիքին պատուհասած վշտի կապակցությամբ»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը