ՌԴ-ԱՄՆ՝ փակ դռների հետևում
Փարիզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը ընթանում է փակ դռերի հետևում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` երկու երկրների նախագահները հանդիպել են Փարիզում ընթացող կլիմայի խնդիրներով համաժողովի շրջանակներում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ երկու նախագահների հանդիպման առաջարկություն ամերիկյան կողմը չի հնչեցրել`միևնույն ժամանակ չբացառելով դրա հավանականությունը:
Յուրի Ուշակովի խոսքով`օրերս Անթալիայում կայացած մեծ քսանյակի գագաթնաժողվի շրջանանակներում երկու նախագահների հանդիպումը նույնպես չէր պլանավորվել, սակայն այն, այդուամենայնիվ ,կայացել էր:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում նախատեսված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան