Հայտնի է, Թուրքիայից որ մթերքների ներմուծումը կարգելվի ՌԴ
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են թուրքական այն մթերքների ցանկը, որոնց ներմուծումը կարգելվի: Սա ռուսական կողմի տնտեսական պատասխանն է թուրքական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացմանը:
Արգելված մթերքների ցանկը պաշտոնապես հրապարակվելու է դեկտեմբերի 1-ին: Մինչ այդ գյուղատնտեսության նախարարության աղբյուրին վկայակոչելով ռուսական մամուլը գրում է, որ ցանկում ընդգրկված են մսի տարբեր տեսակներ ու թռչնամիս, կաթնամքերք, ձկնամթերք, ծովամթերք, ընկուզեղեն, միգ, բանջարեղեն, հատապտուղներ ու հացահատիկ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը ստորագրել է հրամանգիր Թուրքիայի նկատմամբ տնտեսական հատուկ միջոցառումների իրականացման մասին: Այն նախատեսում է Ռուսաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք կամ սահմանափակում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան