Սիրիական բանակը ռազմավարական բարձունք է գրավել և շրջապատում է Սալմա քաղաքը
Սիրիական բանակը ինքնապաշտպանական միավորումների աջակցությամբ իր հսկողության տակ է վերցրել Սիրիայի հյուսիսային Լաթաքիա շրջանում գտնվող «1122» բարձունքը և ավարտին է հասցնում կարևոր ռազմավարական հենակետ հանդիսացող Սալմա քաղաքի շրջապատման գործընթացը: Այս մասին «Ռիա» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Սիրիայի բանակի ներկայացուցիչը:
«Մենք վերահսկողություն ենք սահմանել «1122» բարձունքի նկատմամբ և գրեթե ավարտել ենք Սալմայի շրջապատման գործընթացը»,-նշել է ներկայացուցիչը`հավելելով, որ վերջին շրջանում Սիրիայի բանակին հաջողվել է Սալմայի շրջակայքում մի քանի գյուղեր և բարձունքներ գրավել:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ եթե Սալմայի մոտակայքում ակտիվ ռազմական գործողությունների սկզբում տեղանքում առկա էր 10 հազար գրոհային, ապա հիմա նրանց թիվը չի գերազանցում 2 հազարը: Մնացածը կա´մ սպանվել, կա´մ նահանջել են: Ըստ սիրիացի գեներալի`գրոհայինների մեջ մեծ թիվ են կազմել Ռուսաստանի կովկասյան շրջաններից և ԱՊՀ-ի տարբեր երկրներից եկածները:
Սալման ունի կարևոր ռազմավարական նշանակություն: Այնտեղից ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Թուրքիայի հետ սահման և Իդլիբ քաղաք, որտեղ նոյեմբերի 23-ին վիրավորվել էին 3 ռուս լրագրողները, իսկ հաջորդ օրը թուրքական կործանիչը խոցեց ռուսական «Су-24» ռմբակոծիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան