Հանցավորության դեմ պայքարը պետք է լինի հետևողական. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին ու վետերաններին և պետական պարգևներ ու կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:
Իր խոսքում նախագահը նշել է, որ հանցավորության դեմ պայքարը պետք է լինի հետևողական ու կրի շարունակական բնույթ՝ հավելելով, որ այն անձնակազմից պահանջում է լուրջ պատրաստվածություն ու արհեստավարժության բարձր մակարդակ, նվիրվածություն և պատասխանատվություն ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում:
Բակո Սահակյանն ընգծել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները եղել են և կմնան պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում