Իրանցի փորձագետ. Եթե Ադրբեջանի շիաների վիճակը վատանա, Իրանը կմիջամտի
«Նարդարանում ոստիկանների և հավատցյալների միջև տեղի ունեցած բախման մեջ Ադրբեջանի իշխանություններն են մեղավոր»,-այդ մասին իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ ասել է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Մեհդի Նալբանդին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի և հավատացյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 5 հավատացյալ և 2 ոստիկան:
Իրանցի փորձագետը, անդրադառնալով Նարդարանի միջադեպին, մասնավորապես նշել է. «Այդ արյունալի միջադեպի հիմնական մեղավորն ու պատճառն Ադրբեջանի իշխանությունն է: Հավատացյալների վրա նման հարձակում գուցե հնարավոր է սպասել ահաբեկչական խմբավորումների կողմից, բայց ոչ՝ երբեք կառավարության կողմից: Ադրբեջանի իշխանությունները կրոնի և կրոնական գործիչների նկատմամբ իրենց մոտեցումները պետք փոխեն»:
Այն հարցին, թե ադրբեջանական թերթերից մեկի պնդմամբ՝ Նարդարանի միջադեպում արտաքին միջամտության հետք է նկատվում, Մեհդի Նալբանդին այսպես է պատասխանել. «Ճիշտ չէ, ամեն մի բողոքի հավաքի մեջ արտաքին հետք որոնել: Այն մարդիկ, որոնք զոհվեցին բախման ժամանակ, իրանցինե՞ր էին, թե՞ ադրբեջանցիներ, թո՞ւրք էին, ռո՞ւս էին, թե՞ նարդարանցի: Օրինակ, եթե 90 տոկոս շիա բնակչություն ունեցող երկրի (Ադրբեջան) քաղաքացին այցելի շիայական երկրում՝ Իրանում գտնվող Իմամ Ռեզայի դամբարան, ուրեմն պետք է այդ մարդկանց օտար երկրների գործակա՞լ համարենք, կամ ով այցելի Քերբելա, պետք է Իրաքի կառավարության լրտե՞ս անվանենք»:
Իրանցի փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի շիաների հանդեպ Իրանի ունեցած դիրքորոշմանը, նշել է. «Եթե Ադրբեջանի շիաների վիճակը նմանվի Բահրեյնի շիաների վիճակին, ապա Ադրբեջանի շիաներին Իրանի կողմից պետք է աջակցություն ցուցաբերվի: Իրանցի մտավորականների, Իրանի ժողովրդի ու իշխանությունների՝ Ադրբեջանի շիաների նկատմամբ ունեցած դիրքորոշումը՝ աջակցություն է»:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, անդրադառնալով Նարդարանի միջադեպին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է, Ադրբեջանի Հանրապետությունից մեզ դիմած հավատացյալները, ինչպես նաև իրանցի ազարիները խիստ մտահոգ էին ստեղծված իրավիճակի կապակցությամբ»:
Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին էլ, դատապարտելով Նարդարանում տեղի ունեցած միջադեպը, Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել մուսուլմանների նկատմամբ բռնություն կիրառելու փոխարեն՝ նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին