ՌԴ հրամանագիր՝ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումներ կիրառելու մասին
Թուրքիայի հանդեպ սահմանափակման միջոցառումների ցանկը կարող է ընդլայնվել ըստ անհրաժեշտության: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ իր տեղակալների հետ խորհրդակցության ընթացքում նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նշենք, որ նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման միջոցառումների և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումներ կիրառելու մասին»:
«Այն միջոցառումները, որոնք այս պահին տեղ կգտնեն որոշման նախագծում միայն առաջին քայլն է: Մենք կտեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Հրամանագրի շրջանակներում առկա լիազորություններով մենք հնարավորություն ունենք ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնց վրա կտարածվի Ռուսաստան ներկրման համապատասխան արգելքը»,- նշել է վարչապետ Մեդվեդևը, ապա հավելել, որ կառավարությունը նաև հնարավորություն ունի ընդլայնել այն անձանց ցանկը, ում արգելվում է մուտք գործել ՌԴ:
Մեդվեդևը նաև շեշտել է, որ հնարավոր է նաև Թուրքիայի հետ համագործակցության սահմանափակման և դադարեցմանն ուղղված այլ միջոցառումներ:
«Այս ամենը կիրականացվի անհրաժեշտության պարագայում»,- շեշտել է Մեդվեդևը և կոչ է արել ծայրահեղ ուշադիր վերաբերվել սահմանափակման միջոցառումներին ու թույլ չտալ ծայրահեղություններ, ինչպե նաև անհրաժեշտության դեպքում իրականացնել որոշակի ճշգրտումներ:
Անդրադառնալով ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը, Մեդվեդևը այն որակել է տարօրինակ՝ նշելով, որ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին