Բաքվի հարակից Նարդարան բնակավայրում իրավիճակը կրկին սրվել է. ԶԼՄ-ներ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մերձակայքում գտնվող Նարդարան բնակավայրում ադրբեջանական իրավապահ մարմինները երեքշաբթի վաղ առավոտվանից խստացրել են վերահսկողության միջոցառումները: Այս մասին հաղորդում է ռուսական «Տասս» գործակալությունը` հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Գործակալության տվյալներով` բնակավայր մտնող բոլոր ճանապարհները փակված են, տեղակայված են անցակետեր, ներգրավվել են ներքին զորքերի հավելյալ ջոկատներ և հատուկ տեխնիկա:
Նարդարանի բնակիչները, ըստ տեղական ԶԼՄ-ների` պահանջում են Նարդարան վերադարձնել նոյեմբերի 26-ին ներքին գործերի նախարարության կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում զոհվածների մարմինները: Բնակիչները զինված են մետաղյա ամրակներով և քարերով:
Ըստ շրջանառվող լուրերի` խստացվել է նաև Բաքվի մետրոյի վերահսկողությունը:
Ադրբեջանական ՆԳՆ-ի հաղորդմամբ, հատուկ գործողությանը ներգրավվել են ներքին զորքերի ջոկատներ, և գործողությունը գտնվում է անմիջապես երկրի նախագահի վերահսկողության ներքո:
Նոյեմբերի 26-ին Նարդարան բնակավայրում բախում էր տեղի ունեցել իրավապահ մարմինների և «արմատական իսլամիստների» միջև: Ըստ պաշտոնական տեղեկատվության` «իսլամիստները զինված դիմադրություն են ցուցաբերել, ինչի արդյունքում երկու ոստիկան մահացել է: Միևնույն ժամանակ` ոստիկանական գործողությունների հետևանքով մահացել է 4 քաղաքացիական անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին