Դավութօղլուն կոչ է արել ՌԴ-ի հետ ստեղծել կապի ռազմական ուղիներ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել ՌԴ-ի հետ ստեղծել միջադեպերի կանխարգելմանն ուղղված կապի ռազմական ուղիներ: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն` հղում անելով «Ռոյթերզին», այս մասին Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել է այսօր Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Իր հերթին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտարարել է, որ Су-24 ռմբակոծչի հետ կապված միջադեպի պարագայում կապի ռազմական ուղիները չեն աշխատել ոչ ռուսական կողմի մեղքով, իսկ Անկարան հենց սկզբից մտադիր չէր օգտվել դրանցից:
«Բանն այն է, որ զինվորականների միջև կապի ուղիները արդեն առկա էին, և նրանք կոչված էին կանխարգելել կատարված ողբերգության նման միջադեպերը: Այդ ուղիները չաշխատեցին: Եվ ոչ ռուսական կողմի մեղքով: Ընդ որում` չաշխատեցին դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ:
Հանգամանքները մատնանշում են այն, ոչ ոք չէր էլ պատրաստվում կիրառել այն ժամանակ առկա ուղինները»,- նշել է Դմիտրի Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան