Հ1-ի՝ ձերբակալված աշխատակիցն աշխատավայր է տարել վնասազերծված խմբի անդամներից մեկին. «Ժամանակ»
Նոյեմբերի 25-ին կալանավորված և ահաբեկչություն կազմակերպելու նպատակ ունենալու մեջ կասկածվող խմբի անդամներից Արման Հայրապետյանը, ինչպես տեղեկացրել ենք, աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, որպես եթերի ապահովման ծառայության արբանյակային հեռարձակման թողարկիչ: Այսինքն՝ նա հնարավորություն է ունեցել, ցանկացած ժամանակ եթեր հեռարձակել ցանկացած նյութ, որը կարող էր իր հետ բերել աշխատավայր:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կալանավորումից առաջ Ա.Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հ/ը հատուկ պահանջով տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով, իսկ խմբի կալանավորումից որոշ ժամանակ առաջ էլ իր հետ աշխատավայր է տարել խմբի անդամներից Նելլի Մինասյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան