Հրանուշ Հակոբյանի եղբայրը պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Կորյուն Հակոբյանն իր քույրիկի պես սովետական տարիներին կոմկուսի նոմենկլատուրայի ներկայացուցիչներից է եղել: Իսկ Հայաստանի անկախանալուց հետո սահուն ձևով իր կոմունիստական հայացքների մասին մոռացել է և սկսել է յուրացնել ազատական գաղափարախոսությունը: Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում: Մասնավորապես, մինչև այս տարվա կեսը նա եղել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի տրամադրման գործակալության պետը: Իսկ թե ինչ խորհուրդներ պետք է տա Հովիկ Աբրահամյանին նախկին կոմունիստ, այնուհետև պահպանողական ՀՀԿ անդամ դարձած Հակոբյանը, դժվար է ասել: Բայց հաստատ տնտեսության ազատականացման հետ կապ չի ունենա»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան