ՀՑԹԻ փոխտնօրենն ընդգրկվել է Ցեղասպանագիտական միջազգային ընկերակցության բանաձևերի ընդունման հանձնաժողովում
Այս տարի Ցեղասպանագիտական միջազգային ընկերակցության Բանաձևերի հանձնաժողովում է ընդգրկվել ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Կազմակերպության նշված հանձնաժողովի մյուս անդամներն են ճանաչված ցեղասպանագետներ Ջոյս Ասփելը, Դանիել Ֆեյերսթայնը, Ջութթա Լինդերտը, Ռաֆիկի Ուբալդոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՑԹԻ պաշտոնական կայքից:
Ընկերակցությունը հիմնադրվել է 1994-ին: Գործունեության հաջորդ տարվանից գիտաժողովներ է անցկացրել ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանում: Այս տարի ՀՑԹԻ-ին Երևանում հուլիսի 8-ից 12-ը հյուրընկալեց «Քսաներորդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրով ընկերակցության երկամյա, 12-րդ գիտաժողովը:
Սուրեն Մանուկյանն Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի տնօրենն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան