Հնդկաստանի իշխանությունները հրաժարվել են Թաջ-Մահալը ճանաչել հինդուիստական
Հնդկաստանի կառավարությունը մերժել է իրավավաբանների այն պնդումը, թե Թաջ-Մահալը հինդուական տաճար է: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Երկրի մշակույթի նախարար Մահեշ Շարման հայտարարել է, որ չի հայտնաբերվել որևէ փաստ, որը կհաստատեր այդ տարբերակը:
Մի քանի փաստաբաններ նախորդ տարի դատարան միջնորդություն են ուղարկել պահանջով, որ շենքը փոխանցեն հինդուսներին: Փաստաբանները հատարարել են, որ իրենք ունեն այն բանի ապացույցները, որ իրականում Թաջ-Մահալը նվիրված է Շիվա աստվածին:
Ըստ աղբյուրի, Թաջ-Մահալը կառուցվել է 17-րդ դարում, որը Մեծ Մոնղոլների դինաստիայի կայսր Շահ Ջահանը նվիրել է իր կնոջ՝ Մումթազ Մահալի հիշատակին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան