Մոսկվայում փակվել է ռուս-թուրքական գիտական կենտրոնը
Մոսկվայում փակվել է «Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարաններ» ռուս-թուրքական գիտական կենտրոնը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է կազմակերպության կայքը:
«Ցավոք, մենք ստիպված ենք հայտնել, որ մեր կենտորնը փակվում է, ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլևս գոյություն չունի: Օսմանյան լեզվի դասընթացները դադարեցված են, ասպիրանտներին և մագիստրոսներին նույնպես չենք կարող օգնել»,- նշված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ նախատեսված բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու համաժողովները չեղյալ են հայտարարվում, թուրքերենով գրադարանային ֆոնդը, ինչպես նաև Թուրքիայի ռուսալեզու հետազոտությունների ֆոնդը, հասանելի չէ:
Փակման պատճառը չի նշվում:
Կենտոնը զբաղվում էր երկկողման գիտական փոխանակումների զարգացմամբ, կազմակերպում էր կլոր սեղանններ, սեմինարներ, համաժողովներ, ամառային և ձմեռային դպրոցներ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարում 2016-ին ռուս-թուրքական համագործակցության տարին: Այս որոշումն ընդունվել էր տնտեսական և հումանիտար ոլորտներում միջոցառումների սահմանափակման շրջանակում՝ որպես պատասխան թուրքական կողմի ագրեսիայի:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն չեղյալ է հայտարարել ռուս-թուրքական համագործակցության տարին
- ՌԴ հրամանագիր՝ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումներ կիրառելու մասին
- Հայտնի է, Թուրքիայից որ մթերքների ներմուծումը կարգելվի ՌԴ