Սեյրան Օհանյանը Իրանի դեսպանի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել
Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան