Վարդան Խաչատրյան. Էս Սահմանադրության մեջ խոփով անցել են պետությունը պահած առանցքների վրայով
Գանձակում բնակիչների հետ հանդիպմանը «Հայք» միության անդամ, «Ոչ»-ի կողմնակից Վարդան Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ներկայացվող սահմանադրական փոփոխությունները հանրաքվեում ժողովրդի կողմից պետք է արժանանան միայն «ոչ»-ի:
«Միայն այդ քվեարկությունն է, որ երկիրը կարող է դուրս բերել ստեղծված իրավիճակից»,-ասաց նա, տարօրինակ համարելով «Այո»-ի կողմնակիցների այն հայտարարությունները, որ փոփոխությունները հնարավորություն կտան իշխանափոխություն իրականացնել:
Նրա խոսքով, բառերով կարելի է խաբել, բայց մարդուն գնահատում են արարքներով. «Մինչև հիմա մենք տեսե՞լ ենք այն ամենը, ինչը պետք է հիմք հանդիսանա, որպեսզի մենք ասենք, որ հավատում ենք մեր իշխանություններին: Ե՞րբ են ասել ու եղել է հենց այդպես»:
Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելով գործող իշխանությունը ցանկանում է զերծ մնալ պատասխանատվությունից:
«Այսօր երկրում գոյություն ունի պատասխանատու: Այսինքն վերտիկալը պրեզիդենտական ենթադրում է ուղղակի պատասխանտվություն: Հիմա այս պատասխանատվությունը տարալուծվելու է պառլամենտական դաշտում: Ինչպես նկարագրվում է, եթե արդարացի ընտրություններով եկան կուսակցական թիմեր, դրանք գաղափարապես միմյանց հակադրված թիմեր են: Տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում պառլամենտական երկրներում ընդհանրապես: Մեկը գցում է մյուսի վրա, և գործը տեղից չի շարժվում: Արդյունքում մարդիկ գալիս են այնպիսի կրիզիսների, որի հետևանքով ստիպված են լինում պառլամենտականը փոխել պրիզիդենտանականի, ինչպես դա եղավ Ֆրանսիայում»,-մտահոգությունները ձևակերպեց Խաչատրյանը:
«Ոչ»-ի կողմնակիցը խնդրեց պատկերացնել մի իրավիճակ, երբ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում լինելու է կոլեգիալ պատասխանատվություն. «Կարո՞ղ է արդյոք նման համակարգը լինել էֆեկտիվ, երբ անհրաժեշտ են կտրուկ ու վճռորոշ որոշումներ ու դրանց արագ իրականացում»:
Նա ասաց, որ պետության պահպանման հիմնական առանցքները եղել են ընտանիքը, եկեղեցին, երկրի ինքնիշխանությունը. «Էս Սահմանադրության մեջ ուղղակի խոփով անցել են դրանց բոլորի վրայով»:
Հարակից հրապարակումներ`
- Մ. Եսայան. Սահմանդրության նախագծում ՀՀ անվտանգությանը սպառնացող որևէ վտանգ չեք կարող գտնել
- Եղվարդում քննարկումները թեժ են
- Եղվարդցու հարցը. Ընդունվելու դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան