«Ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան և տարածվել. Վլադիմիր Կարապետյան
Դեկտեմբերի 3-ին «Չեք անցկացնի» շարժումը, որին միացել են ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն, կուժեղացնի Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ շուրջօրյա հավաքներ սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
«Իշխանությունները հենց սկզբից տարածում էին այն թեզը, որ «ոչ»ի շարժումը պառակտված է և միասնական չէ, նրանց ասածների մեջ կա միայն մեկ ճշմարտություն. «ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան, տարածվել, և հիմա ողջ հայ ժողովուրդն է «ոչ» ասում»,-ասաց ՀԱԿ անդամը:
«Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյան էլ ասաց. «Մեր պայծառ երիտասարդությունը ամառը տասն օր շարունակ իր ընբոստությնուը արտահայտեց «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով և ցույց տվեց, որ ինքը քաղաքական կեցվածք է որդեգրել: Այսօր էլ սահմանադրական փոփոխություններով փորձում են ժողովրդից վերցնել իր իշխանության և տեր լինելու իրավունքը»:
Նա հավելեց, որ ժողովրդի միակ փրկությունը համախմբման մեջ է և այսուհետ, ժովովուրդը պետք է որոշի քաղաքական օրակարգը:
Քաղխորհրդի մեկ այլ անդամ Պետրոս Մակեյան էլ իր ելույթում անդրադարձավ օրեր առաջ ԱԱԾ կողմից վնասազերծված խմբին և նշեց. «Այն որ այդ խումբը կապում են սիրիահայության և ընդդիմության հետ՝ անբարոյականություն է և վտանգավոր»:
Նշենք, որ հանրահավաքից հետո նախատեսվում է երթ անցկացնել Երևանի կենտրոնական փողոցներով:
Հարակից հրապարակումներ`
- Պատասխանատու է այսպիսի հանրահավաքում ելույթ ունենալը. Երվանդ Մանարյան
- Մենք բերելու ենք Սևակի կտակած հինգերորդ եղանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան