Մենք բերելու ենք Սևակի կտակած հինգերորդ եղանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
Դառնալու է մի միացյալ հրապարակ, որը բերելու է հնից նոր Հայաստան: Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հրավիրված համազգային հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս հանրահավաքով թույլ չեն տալու, որ իշխանությունները հանրաքվեով ամրագրեն իրենց դիրքերը:
«Ամեն մեկս հավասար ենք ՀՀ օրենքի և Սահմանադրության առաջ: Այսօր մենք ճամփա ենք ընկնում ոչ թե պատմական ճամփով, այլ ապագայի ուղով, որը բերելու է ազատ անկախ և ինքնիշխան Հայաստան: Սա լինելու է հաղթանակի ճանապարհ»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը:
Նա կոչ արեց ոստիկաններին ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը, քանի որ դա նրանց պարտքն է:
«Ոչինչ կամ միասնություն, ոչինչ կամ տարածաշրջանային լիդեր, ոչինչ կամ հաղթանակ: Հինը դառնում է նոր: Մենք բերելու ենք Պարույր Սևակի կտակած հինգերորդ եղանակը»,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում