Լրատվամիջոցները բացահայտել են «Իսլամական պետություն»-ից նավթի գնման սխեման
Նավթի հիմնական գնորդները Իսրայելն ու Թուրքիան են: Գրոհայիններից նավթ գնում են թուրք և քուրդ մաքսանենգները, դրանք անցկացնում են Սիրիայի և Իրաքի տարածքով, ապա վաճառում են, այդ թվում Իսրայելին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իսրայելական The Globes բիզնես պորտալին:
Հրապարակման հեղինակների գնահատականներով, յուրաքանչյուր տարի Իսլամական պետությունը վաճառում է 20-40 հազար բարել նավթ՝ օրական աշխատելով 1-1.5 մլն դոլար:
«Իսլամական պետության» գրոհայինները նավթ ստանում են Սիրիայի արևելքում գտնվող Դիր Ա-Զուր քաղաքում, ինչպես նաև Իրաքի երկու բնակավայրերից: Այնուհետ այն տեղափոխվում իրաքյան Զախու քաղաք, որը գրեթե սահմանակից է Թուրքիային ու Սիրիային:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան