Չինական յուանն այսուհետ կհամարվի ԱՄՀ պահուստային արժույթ
ԱՄՀ գործադիր կոմիտեի նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն` չինական յուանն այսուհետ կհամարվի պահուստային արժույթ։ Ինչպես տեղեկացնում է Գազետա.ռու-ն, պահուստային արժույթների ցուցակում վերջին փոփոխությունը կատարվել էր 1999թ-ին, երբ ցուցակից հեռացվել էին ֆրանսիական ֆրանկը և գերմանական մարկը, իսկ դրանց փոխարեն հայտնվել էր եվրոն։
ԱՄՀ-ի այս քայլը ամրացնելու է Չինաստանի դիրքերը միջազգային ֆինանսական շուկաներում:
Նշենք, որ մինչ այս նման արժույթներ էին համարվում դոլարը, եվրոն, ֆունտ ստերլինգը և յենը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան