Դատապարտյալի կողմից կատարված հափշտակության 40 դրվագ է բացահայտվել. ՉԻ
«Չորրորդ իշխանությունը» տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն վերջերս բացահայտել է «Նուբարաշեն» ՔՀԿ դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից կատարված հափշտակության 40 դրվագ: Նա խարդախություններն արել էր մարտ-նոյեմբեր ամիսներին, միայնակ կամ այլ անձանց հետ, և ըստ ՔԿ-ի՝ այս օրերին էլ նա շարունակ է իր հանցավոր գործունեությունը:
Երեկ թերթը ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացել է, որ այս դեպքի վերաբերյալ «Նուբարաշեն» ԳՀԿ-ում ծառայողական քննություն է նշանակվել:
«Դատապարտյալ Ս. Դանիելյանի մոտից հայտնաբերված և առգրավված արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների և բաժանորդային քարտերի ներթափանցման ուղիները պարզելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի հրամանով կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքների մասին հանրությանը կտեղեկացնենք»,-թերթի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԱՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան