Beeline-ը ներկայացրել է ամենաոճային և ամենահզոր բրենդային սմարթֆոնը
Beeline-ը հայտարարում է Հայաստանում Beeline Fast բրենդային հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին: Գրասենյակներում հեռախոսների վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 3-ին: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Beeline Fast» սմարթֆոնն ունի ոճային և գրավիչ դիզայն և աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի 4-միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ 5 և 2 մեգապիքսել հզորությամբ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլներ, այդ թվում` Bluetooth 4.0 և Wi-Fi 802.11 b/g/n/, ինչպես նաև 5 դյույմանոց IPS էկրան:
Beeline Fast սմարթֆոնի արժեքը «Սմարթ+» սակագնային փաթեթին երեք ամիս բաժանորդագրությամբ 54 900 դրամ է: «Սմարթ+» սակագնային փաթեթը ներառում է 3 ամիս անսահմանափակ շփում Beeline ցանցի ներսում, տրամադրվում է ամսական 1 Գբ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման, 100 տեղական SMS-հաղորդագրություն և անսահմանափակ շփում WhatsApp հավելվածի միջոցով:
«Մեր նոր սմարթֆոնն լիովին արդարացնում է առաջատարի իր կարգավիճակը, քանի որ առաջարկում է դիզայնի և արտադրողականության գրեթե իդեալական համադրություն: Այս գեղեցիկ և հզոր մոդելը կհավանեն նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդները, իսկ սմարթֆոնը կդառնա ամանորյա ցանկալի նվեր: Ի դեպ, սմարթֆոնի բոլոր գնորդները կարող են մասնակցել Beeline-ի ամանորյա խաղարկությանը և շահել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ երեք ուղեգրերից կամ 50 պլանշետներից մեկը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ապառիկով` 12 ամիս ժամկետով, 5490 ամսական վճարի դիմաց: Beeline Fast սմարթֆոնի, ինպես նաև խաղարկության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ գրելով անձնական հաղորդագրություն Beeline Аrmenia-ի պաշտոնական էջին Facebook-ում կամ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան