ՀԷՑ-ի հիմնական բաժնետերը շարունակում է մնալ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն. ՀԺ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հիմնական բաժնետերը շարունակում է մնալ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպը» ներկայումս հանդիսանում է «ՀԷՑ»-ի միայն 25 տոկոսի սեփականատերը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով «Ինտեր ՌԱՕ»-ի հրապարակած ֆինանսական հաշվետվությանը:
«Ըստ այդմ՝ այս տարվա հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած գործարքի արդյունքում «Տաշիրին» է անցել «ՀԷՑ»-ի 25 տոկոս գումարած մեկ բաժնետոմս փայամասը: «Տաշիրը» ճիշտ նույնքան փայամաս է ստացել նաև «ՀրազՋԷԿ»-ում և այս ձեռնարկության հիմնական սեփականատերը ևս շարունակում է մնալ «Ինտեր ՌԱՕ»-ն: Այս երկու ձեռնարկություններում նշված փայամասերը ստանալու համար «Տաշիրը», ըստ հրապարակված փոստաթղթի, վճարել է 8 միլիոն 250 հազար դոլար:
Ուշագրավ է նաև, որ «ՀրազՋԷԿ»-ի վերաբերյալ գործարքը առուվաճառք չէ: «Ինտեր ՌԱՕ»-ի հաշվետվության մեջ նշված է, թե այս էլեկտրակայանի բաժնեմասը հանձնվել է «Տաշիրին» ինչ-որ փոխհատուցման դիմաց՝ «за денежное вознагрождение»: Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ն դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու խնդրանքով և հոկտեմբերի 1-ին ստացել էր այդ թույլտվությունը: Երևի ՌԱՕ-ն հետո փոշմանել է»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան