ԱԺ Էթիկայի հանձնաժողովը Շմայսի վերաբերյալ որոշումը հրապարակել է
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով առավել հայտնի է Շմայս մականունով, ցուցաբերել է պատգամավորին ոչ վայել պահվածք: Այս որոշումը միաձայն ընդունվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստում:
Հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Ա. Մովսիսյանը խախտել է ԱԺ Կանոնակարգ օրենքի 6.1 հոդվածի ե կետը. «Այն է, դրսևորել է պատգամավորին ոչ վայել պահվածք»:
Թե ինչ է արվելու «ոչ վայել» պահվածք ցուցաբերած խորհրդարանականի հետ, Բաբայան ասաց, որ հարցը հանձնաժողովի լիազորությունների շրջանակում չէ. «Մեր լիազորությունների շրջանակում միայն որոշման կայացումն է»:
Պատգամավորի վարքը քննելու համար ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողով էր դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ իր հայտարարություններից մեկում պատագամավոր Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխներն, ովքեր հանդգնել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։
«Էդ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի։ Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ: Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»,- հայտարարել էր Մովսիսյանը:
Այս հայտարարությունների հետքերով էր Սաքունցը դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան