Ռուսաստանը Թուրքիայից վերադարձենում է ուսանողներին
Ռուսաստանցի ուսանողները, որոնք փոխանակման ծրագրերով սովորում են Թուրքիայում, կվերադարձվեն Ռուսաստան, այս մասին BBC գործակալության ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` երեքշաբթի հայտարարել է ՌԴ կրթության նախարարության մամլո ծառայությունը:
Գերատեսչությունը հստակեցրել է, որ ուսանողներին տուն կուղարկեն «առավելագույն սեղմ ժամկետներում»:
Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն` Թուրքիայում ներկայումս ուսանում է գրեթե 100 ուսանող:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխանությունները ռուսական համալսարաններին նամակ են ուղարկել, որտեղ նշված է եղել թուրքական կրթական հաստատությունների հետ համագործակցության դադարեցման անհրաժեշտության մասին: Նամակում նաև հաղորդվում էր դասախոսների և ուսանողների` Թուրքիա նախատեսված այցելությունների չեղարկման անհրաժեշտության մասին:
Միևնույն ժամանակ նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանում այժմ սովորում են ավելի քան հազար ուսանողներ: Նրանք կարող են շարունակել իրենց կրթությունը, և նրանց համար ոչ մի խոչընդոտ չի ստեղծվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան