Էրդողանը խոստացել է հեռանալ իշխանությունից, եթե ապացուցվի ԻԼԻՊ-ի հետ նրա համագործակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, թե կհեռանա իր պաշտոնից, եթե ապացույցներ հայտնաբերվեն այն մասին, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետության» գրոհայիններից: Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն:
«Մենք այդ աստիճան անազնիվ չենք, որպեսզի նավթ գնենք ահաբեկիչներից: Եթե դա ապացուցվի, ապա մեր ազգային հպարտությունը կպահանջի, որպեսզի ես հեռանամ իմ զբաղեցրած պաշտոնից: Եթե կան որևիցե ապացույցներ այդ մասին, ապա թող ներկայացնեն, կտեսնենք»,-ասել է Էրդողանը լրագրողների հետ զրուցի ժամանակ` Փարիզում ընթացող Կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի գագաթաժողովի ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում