Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը
Ազատության հրապարակում ՀՀ պետական օրհներգով մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հրավիրված համազգային հանրահավաքը, որով կոչ են անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին և պահանջում իշխանությունների հրաժարականը։
«Նոր Հայաստան» ճակատի մաս են կազմում Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը:
Բեմահարթակում են գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը:
«Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, մենք այսօր ձեզ հրավիրել ենք այստեղ, որպեսզի միասին քննենք Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և արտաքին քաղաքակն իրավիճակը և ներկայացնենք Փրկության ճակատաի առաջարկները»,-ասաց Գարեգին Չուգասզյանը:
Մինչ Ազատության հրապարակ մտնելը ոստիկանության աշխատակիցները ստուգել են քաղաքացիների պայուսակները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան