Պատասխանատու է այսպիսի հանրահավաքում ելույթ ունենալը. Երվանդ Մանարյան
Պետք է չամաչենք համարձակ զրուցել իրար հետ: Ազատության հրապարկում ընթացող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հրավիրված համազգային հանրահավաքի ժամանակ իր խոսքն այսպես սկսեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը՝ նշելով, որ շատ պատասխանատու է այսպիսի հանրահավաքում ելույթ ունենալը:
«Տարիներն անցնում են և պատասխանատվության զգացումը գնալով ծանրանում է: Ցանկանում եմ, որ համարձակ կերպով վերադառնանք տուն և ասենք որ մեր պատվին տեր կանգնեցիք և այն բարձր պահեցինք և իմանանք, որ մեր հայրենիքի համար կարևոր բան ենք արել»,-ասաց Մանարյանը:
Նա իր ելույթում շեշտեց, որ մարդն իր ամեն մի խոսքի, ամեն մի ասվածի համար պատասխան է տալիս:
«Նոր Հայասատան»-ի քաղխորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանն էլ իր ելույթում նշեց պիտի լինեն միասնական, իրար նկատմամբ ուշադիր և մտահոգ:
«Հայ ժողովուրդը չի կորցել իր իրավունքները պաշտպանելու կարողությունը և կարողանում է օրինական պաշտպանել այն: Մենք լինելու ենք խաղաղ, բայց գործելու ենք ազատ: Մեր պահանջները պարզ են, պետք է կասեցվի սահմանադրական փոփոխությունների այս գործընթացը»,-նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մենք բերելու ենք Սևակի կտակած հինգերորդ եղանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում