Առողջապահության նախարարը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն է անցել
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն են անցել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարն ընդգծել է հետազոտություն անցնելու կարևորությունը։ Նա կոչ է արել բուժաշխատողներին հետևել իր օրինակին, հետազոտվել և պարզել կարգավիճակը ՄԻԱՎ-ի վերաբերյալ:
Արմեն Մուրադյանը մասնակցել է նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շենքում տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգի արարողությանը, որը կատարել է Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային Կենտրոն»-ի հոգևոր հովիվ, Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու Տեր-Գրիգոր քահանա Գրիգորյանը:
«Հոգևոր կյանքը չի վերջանում հիվանդությամբ, այլ հիվանդությունը միջոց պետք է դառնա, որ ավելի ամրանանք մեր հավատի մեջ»,- նշել է հոգևորականը:
Հարակից հրապարակումներ`
- 2014թ-ին ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,2 մլն մարդ, նրանցից 62 հազարը մեր տարածաշրջանում
- Հայաստանում այս տարի հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի 334 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում