Մ. Եսայան. Սահմանդրության նախագծում ՀՀ անվտանգությանը սպառնացող որևէ վտանգ չեք կարող գտնել
Սահմանադրական փոփոխությունների միակ նախապայմանն այն է եղել, որևէ հոդված չփոփոխվի այնպես, որ վնասի Հայաստանի Հանրապետության անվտագությանը, մեր ժողովրդի ու սահմանների անվտանգությանը: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական պատգամավոր, «Այո»-ի կողմնակից Մարգարիտ Եսայանը:
«Երբ հանրապետության նախագահը նախաձեռնեց այս փոփոխություններն ու խնդրեց, որ աշխատանքային խումբ ձևավորվի ու աշխատի, միակ պայմանը, որ դրվել է աշխատանքային խմբի առաջ, հետևյալն է եղել. Սահմանադրության մեջ ինչ հոդվածներ որ կփոխեք, պրոֆեսիոնալներ, ազատ եք կատարել ձեր փոփոխությունները, միակ պայմանը այն է եղել, որ որևէ հոդված հանկարծ չփոփովի այնպես, որ վնասի ՀՀ անվտանգությանը: Այս պահանջը միակն է եղել, և այս պահանջը նախագիծը կազմողները պահպանել են սրբությամբ»,-ասաց նա:
Նրա խոսքով, նախագծում ՀՀ անվտանգությանը սպառնացող որևէ վտանգ չեք կարող գտնել, չէր էլ կարող լինել: Պատգամավորը դահլիճում նստածներին ասաց, որ Հայաստանը համարվում է աշխարհի 10 ամենաապահով երկրներից մեկը. «Ժողովուրդ ջան, դա ուղղակի խոսքեր չեն, դա հենց այդպես է: Այլ բան է, որ մենք այսօր ունենք տնտեսական, աշխատանքի, սոցիալական խնդիրներ, որոնք լուծվող են և կլուծվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Եղվարդում քննարկումները թեժ են
- Եղվարդցու հարցը. Ընդունվելու դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան