Ներդրվում է լրացուցիչ կրթության նոր համակարգ
Այսօր ԿԳՆ-ում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը ընթացքուն ԿԳՆ լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը ներկայացրել է կառավարության կողմից վերջերս ընդունված «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը» և «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատմա և ճանաչման կարգը սահմանելու մասին» որոշումները:
ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոր հաստատված իրավական ակտերն ապահովում են ոչ միայն միջազգային չափանիշների տեղայնացումը, այլև իրավական տեսանկյունից կարգավորվում են լրացուցիչ կրթության համակարգը՝ հնարավորություն տալով գործող կազմակերպություններին վերանայել և բարելավել իրենց կողմից տրամադրվող ծառայությունների որակը՝ ստանալով համապատասխան խորհրդատվություն և ծրա գրերի փորձաքննություն:
Հիմնվում է նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս գնահատել և ճանաչել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները՝ անձին տալով հնարավորություն պետության կողմից ճանաչելու իր գիտելիքները և կարողությունները, որը նա ձեռք է բերել կրթության տարբեր ձևերով (լրացուցիչ կրթության կամ ինֆորմալ ուսումնառության միջոցով):
Իբրև նոր իրավական ակտերից բխող քայլ՝ արդեն ՀՀ ԿԳՆ-ի կողմից մրցութային կարգով ընտրվել է համակարգող կազմակերպություն`Ուսուցման ազգային հիմնադրամը, որի առջև խնդիր է դրված ապահովել ուսուցման ազգային ռե ստրի ստեղծումը, ինչպես նաև մշակել հստակ չափանիշներ՝ լրացուցիչ կրթություն ապահովող կազմակերպությունների և ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթացի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները