Տնտեսություն 12:20 01/12/2015 Հայաստան

Ջրպետկոմն ամփոփում է տարին. Ոռոգման ջրառի ծավալները պակասել են

Ընթացիկ տարվա ապրիլի սկզբից մինչև մայիսի  առաջին տասնօրյակը  հողատարածքներին խոնավալիցք հաղորդելու, աղակալված հողերի լվացումն իրականացնելու նպատակով ինքնահոս համակարգերով անվճար մատակարարվել է շուրջ 61.0 մլն մլն մ3 ոռոգման ջուր` հանրապետության շուրջ 80 հազ. հա հողատարածքներին, այդ թվում` 40 հազ. հա Արարատյան դաշտում և 40 հազ. հա մնացած տարածքներում: Ամփոփելով անցնող տարվա ոռոգման աշխատանքները՝  նման տվյալներ է հրապարակել ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Ըստ հրապարակված տվյալների, ջրտուքը դաշտում կազմել է շուրջ 34.0 մլն. մ3, որի դիմաց ջրօգտագործողներից շուրջ 370 մլն դրամի հասույթ չի հաշվառվել, ուստի և  գանձում չի իրականացվել:

ՀՀ կառավարության 2015թ. hունվարի 30-ի  որոշմամբ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թվականի ծրագրով հատկացվել է 800.0 մլն ՀՀ դրամ, որի շրջանակներում իրականացվել են պոմպակայանների, խորքային հորերի, ջրանցքների, խողովակաշարերի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, ՀՀ կառավարության 2015 թվականի  մայիսի 7-ի որոշման համաձայն՝ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի տարածքում գտնվող 2 հորատանցքերի վերականգնման համար հատկացվել է 25.0 մլն դրամ:

Վերակառուցման աշխատանքների արդյունավետ իրականացման արդյունքում խորքային հորերի փաստացի ջրատվությունը կազմում է 40 և 45 լ/վրկ նախատեսված համապատասխանաբար 25 լ/վրկ և 30 լ/վրկ-ի փոխարեն, որը հնարավորություն է տվել նախատեսված 100 հա-ի փոխարեն ոռոգելի դարձնել 120 հա հողատարածք:

Ակնալճում ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով «Վաղարշապատ» և «Խոյ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում այդ ընկերությունների ֆինանսական միջոցներով մաքրվել է Կոշ-Ուջան 8 կմ երկարությամբ սելավատարը:

Արդյունքում մեղմվել է ջրի դեֆիցիտը, հնարավոր է դարձել մեխանիկական եղանակով մատակարարվող 2.5-3 մլն մ3 ջրածավալը մատակարարել ինքնահոսով՝ տնտեսելով էլեկտրաէներգիայի նպատակով ծախսվող շուրջ 20 մլն ՀՀ դրամ:

ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում կադաստրային ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 200 հազ. հա, որից 2015թ-ին փաստացի ոռոգվում է 131.4 հազ. հեկտարը, այդ թվում` 47 հազ. հա տնամերձ հողեր: 2015թ. ջրօգտագործման պայմանագիր է կնքվել շուրջ 178 հազ. ջրօգտագործողի հետ, որոնցով նախատեսվել է ոռոգել 130.9 հազ. հա հողատարածք:

2015թ. փաստացի ոռոգվել է 131.4 հազ. հա հողատարածք՝ նախատեսվածից 500 հա-ով ավել:
Ջրի դեֆիցիտը կազմել է 70 մլն մ3, դաշտում՝ ջրտուքի մասով 40 մլն մ3: 

Ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է ջրի ներքին տեղաշարժերի, ինչպես նաև Ախուրյանի ջրամբարի և Արաքս գետի ջրի բաշխման նպատակով գործող  միջպետական հանձնաժողովի հայանպաստ բանակցությունների արդյունքում՝ 50/50 համամասնության դեպքում Հայաստանի Հանրապետությունը ավել է վերցրել շուրջ 70 մլն մ3 ջուր, ինչը դեֆիցիտի մեղմման ընթացքում վերականգնվել է:

2015թ. «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ն իրականացրել է շուրջ 481 մլն մ3 ջրառ, որի դիմաց 320 մլն մ3 ջրտուք, իսկ 2014թ-ին՝ համապատասխանաբար շուրջ 560 մլն մ3 և 353 մլն մ3: 

Նախորդ տարվա համեմատ 79 մլն մ3–ով պակաս ջրառի պարագայում, ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպման արդյունքում ջրտուքը դաշտում կազմել է 66.2%՝ 2014թ-ի 63%-ի փոխարեն:

Ոռոգման ջրի հաշվառումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով 2015թ-ի ընթացքում ոռոգման համակարգերի հանգուցային 83 կետերում տեղադրվել են ժամանակակից ջրաչափեր, որոնց շահագործումը հնարավորություն է տալիս ջրաքանակների հոսքի նկատմամբ իրականացնել ամենօրյա առցանց հսկողություն: Նախատեսված 83 կետերից ջրաչափեր արդեն իսկ տեղադրված են ընդհանուր հաշվով 79-ում:

Անբարենպաստ եղանակային պայմանների (օգոստոս և սեպտեմբեր ամիսներին հանրապետության որոշ տարածքներում օդի ջերմաստիճանը հասել է 39-42 C°-ի) պարագայում առկա ջրային պաշարների արդյունավետ բաշխման, ոռոգման ջրամատակարարում իրականացնող կազմակերպությունների հետ ամենօրյա օպերատիվ աշխատանքի, ոռոգման համակարգերի ճիշտ կառավարման արդյունքում ոռոգման ջրառի ծավալներն անցած տարիների համեմատ պակասել են, սակայն դաշտում ոռոգման ջրի մատակարարման արդյունավետությունը բարձրացել է:

«Որպես արդյունք պետք է նշել, որ ընթացիկ տարում ստացվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աննախադեպ բերքատվություն: 2015 թվականի ոռոգման շրջանի արդյունավետության մասին է վկայում նաև ոռոգման շրջանում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի Թեժ գծով ստացված բողոքների քանակի և բովանդակության վերլուծությունից»,-ասված է կոմիտեի տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ:   



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին սպարապետ
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}