Մենք իրար աջակցում ենք և միասնական «ոչ»-ի կողմնակից ենք. Արամ Մանուկյան
«Մենք կարողացել ենք «ոչ»-ի շուրջ համախմբել «ոչ»-ի տարբեր դրսևորումներ, ինձ դա շատ դուր է գալիս: Մենք իրար աջակցում ենք և միասնական «ոչ»-ի կողմնակից ենք»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին:
Անդրադառնալով սահմանադրությունում Գերագույն գլխավոր հրամանատարի հետ կապված փոփոխություններին՝ պատգամավորն ասաց. «Գերագույն գլխավոր հրամանատարը պետք է լինի մեկը՝ և խաղաղ իրավիճակում, և պատերազմական իրավիճակում, և գաղտնիք պահելու իրավիճակում, և այլ երկրների հետ հարաբերություններում»:
Ըստ պատգամավորի՝ իշխանության ձեռնարկած բոլոր քայլերը նպաստել են «ոչ»-ի ուժեղացմանը:
Մանուկյանի դիտարկումները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան