Մի շարք գերատեսչություններում օպտիմալացման գործընթաց է իրականացվելու. «Ժողովուրդ»
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի կողմից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված պատասխանի համաձայն՝ նախատեսվում է մի շարք գերատեսչությունների տեսչություններում իրականացնել օպտիմալացման գործընթաց:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հրահանգեց «…քննարկել մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը»:
Դրանից հետո ստուգումները դադարեցվեցին, ինչի արդյունքում տեսչությունների աշխատակազմերի մի մասը փաստացի պարապուրդի է մատնվել:
Ուստի «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է տեսչությունների աշխատակազմերը կրճատվեն:
«Արդյունքում հնարավոր է որոշ տեսչությունների աշխատակիցների թվի կրճատում, իսկ որոշ տեսչություններում հնարավոր է աշխատակիցների թվի ավելացում»,- նշված է թերթին տրված պատասխանում: Այսինքն՝ կրճատումները ոչ միայն չեն բացառվում, այլ նաև հեռանկարում են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան