Խոշտանգման և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրգործ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նոյեմբերի 5-ին հիշյալ հիմնարկի ծառայողը բռնություն է կիրառել իր նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՔԾ լատվական ծառայությունից:
Բացի այդ, նոյեմբերի 8-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկություն են կատարել իր խցում, այդ ժամանակ վերջիններս բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոտնձգությունները դադարեցնելու նպատակով ինքը ստիպված գրպանից հանել է ածելին և կատարել ինքնավնասում, որից հետո բռնությունները դադարեցվել են:
Հիշյալ դեպքից ժամեր անց նույն հիմնարկի մեկ այլ ծառայող սպառնացել է առողջությանը վնաս պատճառել, հասցնել ինքնասպանության, և ձեռքի առարկայով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնության գործադրմամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան