Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կրկին Ֆրանսիայի ԱԺ-ում է
Ֆրանսիայի Ազգային ժողովում քվեարկության է դրվելու նոր նախագիծ, որով կքրեականացվի Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:
Նոր օրինագծի հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն է: Քվեարկությունը տեղի է ունենալու վաղը՝ դեկտեմբերի 3-ին:
Ավելի վաղ, 2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան