Հայաստանում միջազգային և ներքին զբոսաշրջությունը նվազել է. ԱՎԾ
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2015թ. երրորդ եռամսյակում հանրապետություն են ժամանել 443 087 զբոսաշրջիկներ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն նվազել է 0.2%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2015թ. երրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 409 296 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն նվազել է 0.2%-ով:
Նշենք նաև, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2015թ. երրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 19.2%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 28.8%-ը` ԵՄ երկրներին և 52.0%-ը` այլ երկրներին:
ԱՎԾ-ն հրապարակել է նաև ներքին զբոսաշրջության տվյալները, որի համաձայն՝ 2015թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 781 714 մարդ (ՀՀ ռեզիդենտներ)1, ինչը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 0.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին