Նոր մանրամասներ՝ փետրվարյան դեպքերից. «Գագոն խելամիտ գտնվեց, ինքը նրանց ֆուկ արեց». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել. «Ժիրայր Սեֆիլյանենց պայքարի և ՀԱԿ-ի կողմից դրան բավականին զգուշավոր մոտեցման ֆոնին նոր մանրամասներ են ի հայտ գալիս՝ այս տարվա փետրվարյան դեպքերին առնչվող, երբ ՀԱԿ-ը կրկին ոչ միայն զգուշավոր, այլև խիստ բացահայտ հայտարարել էր, որ դա իր խաղը չէ, երբ եռյակով` Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց թիմերով` Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Ռազմիկ Պետրոսյան, Արմեն Մարտիրոսյան, Վարդան Օսկանյան, հանդիպել էին ԲՀԿ առաջնորդին վերջինիս Առինջի «օֆիսում», Սերժ Սարգսյանի` ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած հայտնի ելույթից հետո` քննարկելու իրենց հետագա քայլերը: Նախ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասել, որ իրենք չեն պատրաստվում չարտոնված գործընթացների մասնակից լինել, ապա նույն միտքը երկրորդել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, քանզի փետրվարի 20-ի «հուժկու» հանրահավաքը Երևանի քաղաքապետարանը չէր արտոնել: Միայնակ մնացած Գագիկ Ծառուկյանը ձայն չէր հանել։
«Հաջորդ օրը նա կարդաց իր հայտնի հայտարարությունը` խաղից դուրս գալու մասին, չնայած ես հաստատապես այն կարծիքին եմ, որ և Տեր-Պետրոսյանը, և Րաֆֆին, և այլք չէին ցանկանա, որ նա դա աներ, ուզում էին շագանակները նրա ձեռքով կրակից հանել, որովհետև մտածում էին, որ պարտիան անչափ հեռու էր գնացել, և Գագոն պետք է «ադին նա ադին» մնա Սերժի հետ. Գագոն խելամիտ գտնվեց, ինքը նրանց ֆուկ արեց»,- պատմել է թերթի ՀԱԿ աղբյուրը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան