«Այդ զինատեսակները մեր ձեռքին են եղել ռազմական գործողությունների ժամանակ». Ազատամարտիկը՝ զինված խմբի մասին. ՉԻ
«Չորրորդ իշխանության» զրուցակիցն է «Ապարանի» գնդի հրամանատար, ներկայումս «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը, ով անդրադառնալով օրեր առաջ մաքսազերծված խմբի անդամների թվում ազատամարտիկներ լինելու փաստին, ասել է. «Ըստ իս՝ չկա ազատամարտիկ, որ իր կամ իր ընկերների կյանքով ձեռք բերած պետության հանդեպ դավաճանություն ունի: Իսկ եթե Հայաստանում որևէ ահաբեկչական գործողություն անեն, ապա մեր երկրի համար դա ամենամեծ դավաճանությունը կլինի»:
-Կարծիքներ են շրջանառվում, որ նորանկախ հանրապետության ժամանակաշրջանում սա աննախադեպ է՝ զանքի քանակի և տեսականում առումով: Համաձա՞յն եք այդ կարծիքին, իսկապե՞ս աննախադեպ է:
-Դրանք այն զինատեսակներն են, որոնք մարտական գործողությունների ժամանակ մեր ձեռքին են եղել: Իհարկե, դրանք մարտական զենքեր են, հակատանկային միջոցներ էլ կան, ինքնաձիգեր, որոնք գործածվում են մարտական գործողությունների ժամանակ: Չգիտեմ ինչ ծավալի զենքեր են հավաքել, բայց այնտեղ հիմնականում զենքեր են, որոնք գործածվում են մարտական գործողությունների ժամանակ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան