Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ նոյեմբերին հրավիրած արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ Բերդ և Ճամբարակ համայնքներում արտադրական գործունեություն կազմակերպողները ևս կազատվեն ԱԱՀ-ից: Օրինագծին կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ գյուղական համայնքներում 450 կազմակերպություն օգտվում է հարկային արտոնություններից
- Հաստատվել է այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որոնք ազատվելու են հարկերից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում