Հայկական գորգերը, կոնյակն ու ուտեստները՝ Բրազիլիայի ամենամյա տոնավաճառում
Բրազիլիայի Մանե Գարինչա Ազգային մարզադաշտում տեղի է ունեցել Բրազիլիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների 11-րդ ամենամյա տոնավաճառը՝ «Հանուն խաղաղության և կարիքավորների հոգածության» խորագրի ներքո: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանը:
Հայակական տաղավարում ներկայացված էին ավանդական ձեռագործ խալիների նմուշներ, օբսիդիանից պատրաստված հուշանվերներ, Հայաստանի մասին պատմող տեսասկավառակներ, զբոսաշրջության հնարավորությունների մասին նյութեր, հայկական կոնյակ, ավանդական խոհանոցի ուտեստեղեն և այլն:
Բացման արարողությանը ներկա էին Բրազիլիայի նահանգապետ Ռոդրիգո Ռոլեմբերգն իր տիկնոջ հետ, արտգործնախարարության գլխավոր քարտուղար Սերժիո Դանեզին, պատգամավորներ, սենատորներ և այլ բարձրաստիճան հյուրեր:
Ըստ հաստատված ավանդույթի բարեգործական տոնավաճառի կազմակերպիչը` երկրում հավատարմագրված դեսպանների կանանց միությունը, որոշել էր տոնավաճառից գոյացած գումարը հանգանակել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակներին, ինչպես նաև ծերանոցներին և մանկատներին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին