Դստեր ծնվելուց հետո Ցուկերբերգը խոստանում է Facebook-ի բաժնետոմսերի 99 տոկոսը տալ բարեգործության համար
Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր էջում հայտնել է դստեր լույս աշխարհ գալու մասին: Ցուկերբերգը և նրա կինը Պրիսցիլա Չենը խոստացել են, որ իրենց կյանքի ընթացքում Facebook-ի բաժնետոմսերի 99 տոկոսը, որն այս պահին կազմում է շուրջ 45 միլիարդ ԱՄՆ դոլար, կհատկացնեն բարեգործությանը՝ հաջորդ սերունդների համար այս աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով: Ինչպես հայտնում է hitech.vesti.ru-ն, այս մասին Ցուկերբերգն ու նրա կինը գրել են իրենց առաջնեկին ուղղված նամակում:
Նրանք նաև հայտնել են Chan Zuckerberg Initiative կազմակերպության ստեղծման մասին, որը կտնօրինի իրենց միջոցները: Առաջին ոլորտները, որտեղ ամուսինները կզոհաբերեն իրենց միջոցները, կուղղվեն անհատական կրթության, հիվանդությունների վերահսկման բարելավվմանը: