Ի՞նչ գյուղմթերք ունի հայկական կողմը ՌԴ արտահանելու համար
Ռուսաստանի կառավարությունը հրապարակել է այն մթերքների ցանկը, որոնք այլևս չի ներմուծելու Թուրքիայից: «Մեդուզա»-ն հիշեցնում է, որ Ռուսաստանը էմբարգո է կիրառում ի պատասխան թուրքական կործանիչի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացման:
Կայքը հրապարակել է արգելված ապրանքների ցանկը մեկ նկարով.
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, այժմ հանրապետությունում ունենք բավարար քանակությամբ թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաև ջերմոցային արտադրանք, որը կարող ենք արտահանել ռուսական շուկա:
Նախարարն ընդգծել է, որ հայ արտադրողներն ունեն հնարավորություն ավելացնելու արտահանվող գյուղմթերքի ծավալները և հորդորել է այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել: Գյուղնախարարը հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. Հայաստանը պետք է շատ արագ կողմնորոշվի ու ռուս-թուրքական հարաբերություններից տնտեսական օգուտներ քաղի
- Նույնիսկ արգելքից հետո հայկականը չի կարող փոխարինել թուրքական ապրանքներին՝ դեպի Ռուսաստան
- Հայտնի է, Թուրքիայից որ մթերքների ներմուծումը կարգելվի ՌԴ
- ՌԴ կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար. գյուղնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան