Ազատության հրապարակում մեկնարկել է «Ոչ»-ի հանրահավաքը. «Ով չգնաց, ով չքվեարկեց, հետո խոսելու իրավունք չի ունենալու»
«Ազատության» հրապարակում մեկնարկեց «Ոչ»-ի հանրահավաքը:
«Այսօրվա հանրահավաքը պետք է լինի գործնական, միայն մեկ խնդիր ունենք լուծելու՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չանցկացվի»,- հայտարարելով հանրահավաքի մեկնարկը՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց,որ սահմանադրական բարեփոխումներն ընդամենը իշխանափոխության վերարտադրման համար է արվում:
«Համայնքներում անցկացրել ենք հանդիպումներ, որոնց ժամանակ ոչ թե մենք էին բացատրում ժողովրդին, որ սա բարեփոխում չէ, այլ իրենք էին մեզ ապացուցում, որ բարեփոխման հետք չկա: Որևէ մեկը չէր հավատում, որ իշխանությունը կարող է ընդհանրապես բարեփոխում անել»,- ասաց Ա.Մանուկյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին:
«Բոլորդ գնացեք դեկտեմբերի 6-ին: Ով չգնաց, ով չքվեարկեց, հետո խոսելու իրավունք չի ունենալու: Այս խնդիրը լուծելու միակ ճանապարհը ժողովրդի միասնականությունն է»,- ասաց Ա.Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան