Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հայաստան–ԵՄ հարաբերությունների վերաբերյալ
Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ։
Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները գոհունակություն են հայտնել հայ-ֆիննական հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ, քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի համալրումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։
Էդվարդ Նալբանդյանը և Թիմո Սոինին մտքեր են փոխանակել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։
Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Թիմո Սոինին Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է այցելել Ֆինլանդիա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին