Քաղաքական 13:48 03/12/2015 Հայաստան

Սերժ Սարգսյան. Պատերազմական իրավիճակում կիսանախագահական համակարգը կենսունակ չէ

Պատերազմական իրավիճակում կենսունակ են թե մաքուր նախագահական, թե խորհրդարանական համակարգերը, մինչդեռ կիսանախագահական համակարգը կենսունակ չէ: Նման կարծիք է արտահայտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, հիշեցնելով ինչպես արցախյան հակամարտության, այնպես էլ Իսրայելի պետության փորձը:

Հարցազրույցի ընթացքում հանրապետության նախագահից պարզաբանում են խնդրել առաջարկվող նախագծում Գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտին վերաբերող դրույթի մասին, ըստ որի  խաղաղ ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար չկա, այդ գործառույթը վերապահվում է կոլեգիալ մարմնի՝ տվյալ դեպքում կառավարությանը: Նախագահին մասնավորապես հարցրել են, արդյո՞ք Գերագույն գլխավոր հրամանատար չունենալը խաղաղ ժամանակ խնդիրներ, ռիսկեր և վտանգներ չի առաջացնում:

Ի պատասխան երկրի ղեկավարը ուշադրություն է հրավիրել, որ հնչեցված հարցում արդեն իսկ ժխտվում է Գերագույն գլխավոր հրամանատար չլինելու թեզը՝ նշելով. «Կա Գերագույն գլխավոր հրամանատար, ուղղակի այդ Գերագույն գլխավոր հրամանատարը կոլեգիալ մարմին է, կոլեկտիվ մարմին է: Անշուշտ, «ոչ»-ի քարոզիչները, կախված լսարանից, փորձում են բերել, այսպես, կաղապարներ, որոնք, միգուցե, հաճո են պարզ մարդկանց ականջներին: Եվ իհարկե, երբ գնում են սահմանամերձ շրջան և ասում՝ խաղաղ ժամանակներում մեր երկիրը չի ունենալու Գերագույն գլխավոր հրամանատար, մարդիկ, երևի, տարակուսում են»:

Այնուհետև երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է առաջարկվող նախագծում կարգավորումների տրամաբանությունը. «Պատասխանատու հայտարարում եմ, որ խորհրդարանական համակարգում, այսինքն` առաջարկվելիք համակարգում Գերագույն գլխավոր հրամանատարի բացակայությունը երկար մտորումների և գիտակցված մոտեցման արդյունք է: Տեսեք՝ եթե բարեփոխումներն անցնեն, ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնանալու է կառավարությունում, ամբողջը, և այս պարագայում, Վարչապետին օժտել նաև Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներով, կարծում եմ, ևս իր մեջ վտանգ է պարունակում խաղաղ պայմանների համար: Ինչու՞, որովհետև երբ ասում ես Գերագույն գլխավոր հրամանատար, ապա ենթադրում ես Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից զորքի կիրառման անվերապահ մոտեցում: Իսկ խաղաղ պայմաններում զորքը որտե՞ղ կարող է կիրառվել: Չեմ ուզում շատ մանրացնեմ ասելիքս, բայց ունենալով այդքան լիազորություններ և ունենալ նաև խաղաղ պայմաններում զորք կիրառելու լիազորություն՝ շատ վտանգավոր դրույթ է: Ես, օրինակ, կամ իմ նախորդները, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հիմնականում պրակտիկայում ինչո՞վ ենք զբաղվում. ամեն առավոտ պաշտպանության նախարարը զեկուցում է իրավիճակի մասին և բնական է՝ ստանում համապատասխան ցուցումներ: Կարող է օր լինի՝ 4 անգամ զեկուցի, և նա պարտավոր է դա անել: Բացի դրանից, ամեն շաբաթ պաշտպանության նախարարը կոնկրետ ժամի գալիս է և ընդարձակ զեկույց է ներկայացնում՝ կապված զինված ուժերի մարտունակության, ապահովության, տարբեր-տարբեր խնդիրների հետ, կադրային քաղաքականության և այլն ու այդ խնդիրների մասով լուծումներ է ստանում: Նախագահին կից գործում է Զինվորական տեսչությունը, որը պարբերաբար պլանային կամ արտահերթ ստուգումներ է անցկացնում զորքերում՝ նպատակ ունենալով պարզելու զորքերի մարտունակության աստիճանը: Այդ տեսչությունը կարո՞ղ է լինել կառավարությանը կից: Կարող է, չէ՞: Ու բացի դրանից, ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, պարբերաբար, տարվա մեջ տարբեր առիթներով, մի քանի անգամ լինում եմ զորամասերում, զորքերում, շփվում եմ հրամանատարական կազմի հետ, զինվորների հետ, զգում եմ, անձամբ զգում եմ բարոյահոգեբանական մթնոլորտը: Այս գործառույթներից ո՞րը չի կարողանալու անել խաղաղ ժամանակներում Վարչապետը: Պաշտպանության նախարարը կառավարության անդամ է, այսինքն` պաշտպանության նախարարը կարող է ասել՝ ես ամեն առավոտյան չե՞մ զեկուցելու: Ուրեմն, հաջորդ իսկ պահին կառավարությունում չի լինի: Գերագույն գլխավոր հրամանատարը, նորից եմ ասում, նրա համար է, որպեսզի խաղաղ ժամանակներում ապահովի զորքի մարտունակությունը, իսկ պատերազմական իրավիճակներում մոբիլիզացնի ողջ ռեսուրսները ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար: Եվ եթե բոլոր ռեսուրսները կառավարության տրամադրության տակ են, ո՞վ կարող է ավելի լավ ապահովել այդ գործառույթը՝ մարդ, ով սահմանադրությամբ պետք է համակարգի՞ պետական մարմինների գործունեությունը, թե՞ մարդ, ով պետք է ղեկավարի պետական մարմինների գործունեությունը: Ես կարծում եմ, որ հենց այս պատճառով նաև որպեսզի պատասխանատվությունն ու իրավունքը լինեն մեկ տեղ, այս փոփոխությունները կատարում ենք»:

Անդրադառնալով ընտրված մոդելի արդյունավետությանը՝ երկրի ղեկավարը հղում է արել առկա փորձին: «Ես անկեղծորեն եմ ասում, եթե մեր երկրում գործեր մաքուր նախագահական համակարգ, միգուցե ես չգնայի այս բարեփոխումներին, միգուցե չգնայի, որովհետև խորհրդարանական համակարգն ունի իր առավելությունները, նախագահական համակարգն ունի իր առավելությունները: Եվ, օրինակ, պատերազմական իրավիճակում նախագահական համակարգը շատ նորմալ է, որևէ վտանգ իր մեջ չի ներառում, բայց չի կարելի ասել, որ պատերազմական իրավիճակում խորհրդարանական համակարգը կենսունակ չէ: Այս կիսանախագահական համակարգն է, որ կենսունակ չէ: Իսրայելը խորհրդարանական համակարգ ունի, այսինքն` Իսրայելում խորհրդարանական կառավարում է: Իսրայելը վտանգներ չունի՞: Շատ ավելի մոտ օրինակ բերեմ: Ի՞նչ եք կարծում, Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ կառավարման ի՞նչ համակարգ էր: Իհա՛րկե խորհրդարանական: Բայց նորից եմ ասում, ռազմական իրավիճակներում Վարչապետը դառնում է Գերագույն գլխավոր հրամանատար և, ունենալով խորհրդարանի սատարումը, կարող է շատ համարձակ լինել իր որոշումների կայացման մեջ, վստահ լինել: Կառավարման խորհրդարանական համակարգի ժամանակ ենթադրվում է, որ, ապրիորի, Վարչապետն ունի խորհրդարանի մեծամասնության սատարումը, իսկ ապրիորի չի ենթադրվում, որ Հանրապետության Նախագահը խորհրդարանում ունի մեծամասնություն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով
​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}