Ստեփան Դեմիրճյան. ՀՀ-ում որևէ բան չի փոխվի, քանի դեռ կեղծվում են ընտրությունները
«Տևական ժամանակ է վարչախումբը երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է սահմանադրական փոփոպություններ քարոզելով, փորձում է համոզել, որ մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտը գործող Սահմանադրությունն է»,- Ազատության հրապարակում ընթացող «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Ըստ նրա, Հայաստանում որևէ բան չի փոխվի, քանի դեռ կեղծվում են ընտրությունները:
«Պետք է դեկտեմբերի 6-ին գնալ հանրաքվեի և «ոչ» ասել երկիրն այս աղետելի վիճակի հասցրած վարչախմբին»,- ասաց Ս.Դեմիճյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին:
Հարակից հրապարակումներ`
- Րաֆֆի Հովհաննիսյան. Ես գնալու եմ և ճղելու եմ այդ կեղծ թուղթը
- Ազատության հրապարակում մեկնարկել է «Ոչ»-ի հանրահավաքը. «Ով չգնաց, ով չքվեարկեց, հետո խոսելու իրավունք չի ունենալու»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան