Րաֆֆի Հովհաննիսյան. Ես գնալու եմ և ճղելու եմ այդ կեղծ թուղթը
«Հիմա կամ երբեք: Այս պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, որքան Սահմանադրությունը, ինքնիշխանությունը, ազգային շահը Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար է»,-Ազատության հրապարակում ընթացող «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա, հաջողության հասնելու համար պետք է բոլորը միավորվեն և այս հարցը լուծեն:
«Ուժերը միասին են և հաղթում են: Մենք ունենալու ենք «Նոր Հայաստան», եթե բոլորս միասին բերենք մեր ուժերը, դուրս գանք հատվածականությունից և մեկ անգամ միասին մեր ազգի հարցը լուծենք»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ով ուզում է մերժել այս կեղծ հանրաքվեն ու բերել Հայաստանի իրական Հանրապետություն, պետք է իր եղանակը գտնի. «Մեկը կգնա և «ոչ» կասի, ես գնալու եմ և ճղելու եմ այդ կեղծ թուղթը, մյուսը չի գնա, բայց դեկտեմբերի 6-ին մենք լինելու ենք միասին այստեղ՝ Ազատության հրապարակում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան