Ստամբուլում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին Թալեաթ փաշայի հեռագրերը
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հեռագրերի ցուցահանդես: Ցեղասպանությունը, սակայն, ներկայացվում է որպես տեղահանություն: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, յս թեման լուսաբանող թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը «տեղահանություն» բառը ներկայացնում է չակերտյալ:
«Ցուցահանդեսում ներկայացված են Թուրքիայի կառավարական արխիվում պահվող հեռագրերը, որոնց միջոցով պատմվում է մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի՝ 1915թ . հայերի «տեղահանության» մասին: Այս ցուցահանդեսը վերհանում է փաստեր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, ովքեր են եղել գլխավոր դերակատարները, ինչպիսի պայմաններում և ինչ միջոցներով է ի կատար ածվել: Ցուցահանդեսը բաղկացած է 1915թ. հայոց տեղահանության»ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար (նազիր) Թալեաթ փաշայի՝ օսմանյան նահանգապետերին ուղարկած հրահանգներից և նահագներից ստացված պատասխան հեռագրերից»:
Ցուցահանդեսում կարելի է առաջին աղբյուրից տեղեկություններ ստանալ 1915թ. տեղահանության հրահանգը տվողների, համապատասխան հրամանների, դրանց իրագործողների մասին: Ցուղադրվող հեռագրերը ոչ պակաս տեղեկություններ են ներառում նաև տեղահանված հայերի թողած ունեցվածքի տնօրինման, ինչպես նաև՝ կառավարության հրամաններին չենթարկվողներին պատուհասած դժբախտությունների մասին:
Թուրքական ընդդիմադիր կայքն ընդգծում է. «Ցուցահանդեսը կազմակերպվել է Անատոլիայի հայերի անհետ ոչնչացման սկիզբը հանդիսացող «տեղահանության» 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել պատմական ճշմարտությունը և խթանել ընդհանուր հիշողության զարգացումը»:
Աղբյուրը նշում է, որ հեռագրերի ցուցահանդեսում կարելի է նաև տեղեկություններ ստանալ այն մասին, թե յուրաքանչյուր կոնկրետ բնակավայրից որքան հայ է տեղահանվել 1915թ.: Ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 1-ին՝ Ստամբուլի «DEPO» ցուցասրահում և կգործի մինչև տարվա վերջին օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին