Մեծ Բրիտանիան սկսել է ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին
Մեծ Բրիտանիան սկսել է ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին: Թռիչքները իրականացվել են Կիպրոսում տեղակայված Մեծ Բրիտանիայի ռազմաբազայի տարածքից: Հաղորդում է «Skyenews» հեռուստալիքը:
Ինչպես նշվում է, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով, Սիրիայում ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ են հասցրել բրիտանական օդուժի 2 Tornado կործանիչները, որոնք մի քանի ժամ անց արդեն վերադարձել են Կիպրոսի «Ակրոտիրի» բրիտանական ավիաբազա:
Հաղորդվում է, որ ավիահարվածների թիրախում եղել են Սիրիայի արևելյան շրջաններում ԻՊ-ի կողմից վերահսկվող նավթային օբյեկտները: Բրիտանական օդուժն ավիահարվածները սկսել է խորհրդարանի թույլտվությունը ստանալուց մոտ մեկ ժամ անց:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թեև այս պահին բրիտանական ուժը քիչ աջակցություն է ցուցաբերում միջազգային կոալիցիային, բայց շուտով Բրիտանիան կավելացնի իր ռազմական ներկայացվածությունը:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից ավիահարվածներ հասցնելու որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան